Պորտուգալիան անփոփոխ կերպով աջակցում է Վրաստանի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը. Պորտուգալիայի ԱԳ նախարար

Պորտուգալիան աջակցում է Վրաստանի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը,- այս մասին հայտարարել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Աուգուշտու Սանտուշ Սիլվան՝ վրաց գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը:

Հանդիպման ժամանակ պորտուգալացի դիվանագետը մեկ անգամ ևս հաստատել է աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

«Ցանկանում եմ հաստատել Պորտուգալիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Ինչպես նաև անփոփոխ կերպով աջակցում ենք Վրաստանի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը»,- հայտարարել է Աուգուշտու Սանտուշ Սիլվան:

Ինչպես գրում է պորտուգալական մամուլը, բանակցությունների ժամանակ կողմերը կնքել են համաձայնություն, որը ենթադրում է Վրաստանի և Պորտուգալիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացում: