Փորձաքննության ազգային բյուրոյում ընթանում է Մինդելիի հանքահորում զոհված հանքափորների նույնականացման գործընթացը
Փորձաքննության ազգային բյուրոյում ընթանում է Մինդելիի հանքահորում զոհված հանքափորների նույնականացման գործընթացը

Քութաիսիում, Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոյում ընթանում է Մինդելիի հանքահորում զոհված հանքափորների նույնականացման գործընթացը:

Փորձաքննության բյուրոյում են գտնվում զոհվածների ընտանիքի անդամները:

Ինչպես նրանք հայտարարել են լրագրողների հետ զրույցում, դիակները այնպես են վնասվել, որ նույնականացման գործողությունը բարդանում է: Հիմնականում բարդացել է երկու զոհված բանվորի նույնականացումը, որոնք լուրջ վնասված են ստացել գլխնամասում:

Զոհված հանքափորների դիակները  Քութաիսիի, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային կենտրոն են տեղափոխել մի քանի ժամ առաջ:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են: