Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ կրակոցներ են եղել, Դոնալդ Թրամփը վիրավոր է [Տեսանյութ]
Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ հանդիպմանը կրակոցներ են եղել, Դոնալդ Թրամփը վիրավոր է։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, կրակոցների ձայն է լսվել, երբ նախագահի թեկնածուն դիմում էր համախոհներին։
Լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երեւում է, որ Թրամփը վնասվածք է ստացել դեմքի հատվածում։
Ինչպես գրում է «Reuters»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նա տեղեկացված չի եղել կրակոցների մասին։