Փարիզում հզոր պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Տեղի ոստիկանության տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում, Ռուա դե Տրեվիզի փողոցում: Պայթյունի հետևանքով շենքը ավերվելու հետ մեկտեղ, վնասվել են նաև մերձակայքի ավտոմեքենաները: Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայության ավելի քան 140 աշխատակից: