Փակվել է խորհրդարանի աշնանային նստաշրջանը
Փակվել է խորհրդարանի աշնանային նստաշրջանը

Խորհրդարանի բյուրոյի նիստում փակվել է տասնմեկերորդ գումարման խորհրդարանի վաշնանային նստաշրջանը։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։

Նիստի ավարտին հնչել է Վրաստանի պետական ​​օրհներգը։

Խորհրդարանի բյուրոն այսօրվա նիստում որոշում է կայացրել ԿԸՀ անդամների ընտրության հետ կապված հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ խորհրդարանի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հետ կապված ընթացակարգի երկարաձգման վերաբերյալ:

Ինչպես հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, նա այսօր համապատասխան հրաման է արձակել, որով մրցույթ է հայտարարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամության չորս թեկնածուների ընտրության համար։ Թեկնածուները կարող են իրենց դիմումը ներկայացնել երկու շաբաթվա ընթացքում։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ փետրվարին՝ գարնանային նստաշրջանի բացումից հետո, խորհրդարանը կընտրի ԿԸՀ պրոֆեսիոնալ անդամներին։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի փետրվարի առաջին երեքշաբթի օրը։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։