Պետք է գիտակցենք, որ այս տարին կլինի շատ բարդ. Գիորգի Գախարիա
Մի բան պետք է գիտակցենք, որ այս տարին, մինչև տարևվերջ կլինի շատ բարդ,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արել է Նիքոզիում, որտեղ հանդիպում է Շիդա Քարթլիի տարածաշրջանում գործող ֆերմերների հետ:
«Բոլորը լավ հասկանում են, որ չնայած մենք կառավարում ենք համավարակը, գտնվում ենք լուրջ ռիսկի տակ: Համավարակը կառավարում ենք նրա տարածման արագության և աշխարհագրության տեսանկյունից: Մենք պետք է այն լավ կարգավորենք և լինի արագ հայտնաբերում, այսինքն, պետք է լինի թեստավորման արագ մեխանիզմներ, երկրում պետք է լինի մշտական ստուգում, իրականացվի հսկողության, որպեսզի վարակը արագ հայտնաբերվի:
Ֆերմերը այգում, գիտնականը ինստիտուտում, աշակերտը դպրոցում և հանրային ծառայողը ժողովրդի համար, մենք այս ամենին պետք է հասնենք 4-5 ամսվա ընթացքում:
Լուրջ պետությունները, որոնք մեզանից ավելի շատ գումար են ծախսում գիտության մեջ, ասում են որ կլինի վարակի երկրորդ ալիքը, կամ չի լինի: Ասում են, որ պատվաստուկը կլինի 5 ամսից, ոմանք ասում են երկու տարում: Անորոշություն է, և դա բնորոշ է ճգնաժամին»,- ասել է Գիորգի Գախարիան: