Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը, մահացել է 35 մարդ

Պերուում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով մահացել է 30 մարդ:

Երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է նաև 22 տուժածի մասին: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով:

Բարձրությունը, որից ընկել է ավտոբուսը, կազմում է շուրջ 200 մետր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: