Պենտագոնում հայտարարում են, որ Քաբուլից տարհանման վերջին փուլը առանձնապես վտանգավոր է
Պենտագոնում հայտարարում են, որ Քաբուլից տարհանման վերջին փուլը առանձնապես վտանգավոր է

Պենտագոնում հայտարարում են, որ Քաբուլից տարհանման վերջին փուլը առանձնապես վտանգավոր է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ գերատեսչության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե արդյոք չվերթները կիրականացվեն օգոստոսի 31-ին, երբ լրանա տարհանման ժամկետը:

«Դա միշտ եղել է վտանգավոր գործողություն, սակայն այժմ մենք գտնվում ենք հատկապես վտանգավոր փուլում»,- ասել է Քիրբին:

Պենտագոնի տվյալներով ՝ օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանվել է 122 հազար մարդ, որից 1200-ը ՝ օգոստոսի 29-ին: