Պատվաստումների համար 65 տարեկանից բարձր բնակչությունը առաջնահերթ խմբերից մեկն է. Հիվանդությունների վերահսկման կենտրոն

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումները կսկսվեն մարտի 25-ից:

«Հաշվի առնելով միջազգային հանձնարարականները և երկրի համավարակաբանական առանձնահատկությունները,  ընտրվել են պատվաստումների համար բնակչության թիրախային խմբերը, որոնք փուլ առ փուլ կհամալրվեն:

Առաջնային խմբերից մեկը 65 տարեկան և բարձր բնակչությունն է, որպես COVID-19-ով հիվանդացության և մահացության բարձր ռիսկային խումբ:

Պատվաստումների համար գրանցվել հնարավոր է booking.moh.gov.ge պորտալում կամ զանգահարել թեժ գծին 15-22», – նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ: