Պատրիարքարան. Երբեք չենք աջակցել և ոչ էլ այժմ ենք համաձայն թմրադեղամոլությամբ տառապող մարդկանց նկատմամբ կալանքի կիրառմանը
Պատրիարքարան. Երբեք չենք աջակցել և ոչ էլ այժմ ենք համաձայն թմրադեղամոլությամբ տառապող մարդկանց նկատմամբ կալանքի կիրառմանը

Խորհրդարանում թեթև թրամանյութերի ապաքրեականացման առնչությամբ օրինագծի քննարկման հարցով Վրաստանի պատրիարքարանը ատարածել է հայտարարություն:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է, նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Վրաստանիխ խորհրդարանի առողջապահության կոմիտեն թեթև թմրանյութերի ապաքրեականացման նախաձեռնությանն աջակցել է սկզբունքների մակարդակով, , որը հանրության մեջ առաջացրել է տարակարծություն և նշված հարցը իր «Սուրբծննդյան ուղերձում» շոշափել էր նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը:

Քանի որ խորհրդարանում այս թեմայի առնչությամբ շարունակվում են հանդիպումները, ցանկանում ենք հավելյալ հայտարարենք հետևյալը. Համարում էինք և համարում ենք, որ թմրանյութերի օգտագործումը ծանր մեղք է, սակայն Վրաստանի պատրիարքարանը երբեք չի աջակցել և ոչ էլ այժմ է համաձայն թմրադեղամոլությամբ տառապող մարդկանց նկատմամբ կալանքի կիրառմանը:

Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի նշված թեմայով անցկացվեն հանրային քննարկումներ իշխանության, հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, հոգևորականների, մարդու իրավապաշտպանների, լրագրողների, մանկավարժների, մտավորականների, իրավապահների և այլոց ներգրավվածությամբ, որպեսզի շուտափույթ կայացված որոշումները չստեղծվեն խնդիրներ երկրի համար»,- ասվում է պատրիարքարանի հայտարարությունում: