Պատրիարք.Պատասխանատու ենք մտքի համար, որնունենք մտքում, գործի համար, որն անում ենք, խոսքի համար, որն արտաբերում ենք, նույնիսկ հայացքի համար
Մենք գործում ենք մտքով, խոսքով, գործով, զգացմունքով և պատասխանատու ենք մտքի համար, որը ունենք գլխում, գործի համար, որը անում ենք, ցավի կամ ուրախության համար, որն զգում ենք, խոսքի համար, որն արտաբերում ենք, նույնիսկ հայացքի համար,- այս մասին նշված է Սրբազնագույն և Երանաշնորհ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի, Մցխեթա-Թբիլիսիի գլխավոր եպիսկոպոս և Բիճվինթային և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդի Սուրբծննդյան ուղերձում:
Պատրիարքը նշում է, որ մենք բոլորս մեր ծնողներից և նախնիներից ստացել ենք գենետիկ ժառանգություն: Այս ժառանգության, հանգամանքների և անձնական ընտրության համաձայն ձևավորվում ենք որպես անհատներ:
Բարին ենք գործում, թե չարը, այդ ամենը այնուհետև կարտացոլվի այն աշխարհում և կարտահայտվի ողջ լիարժեքությամբ, ուստի մեր ամեն քայլը և գոյության յուրաքանչյուր րոպեն մեծ նշանակություն ունեն: