Պատրաստ ենք ցանկացած տեսակի քննարկման համար, կլինի դա փուլերի, թե անհատական խորհրդակցությունների ձևաչափ. Իրակլի Կոբախիձե

21:41, 07.01.2021

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի քննարկման, լինի դա փուլերի կամ անհատական ​​խորհրդակցությունների ձևաչափ,- այս մասին խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել է  կառավարության և ընդդիմության բանակցությունների վերաբերյալ խոսելիս:

Նրա խոսքով, իշխող թիմը կանի հնարավորը, որ խորհրդարան մտնեն մեծ թվով կուսակցություններ:

«Առաջին հերթին մենք խորհրդակցություններ կունենանք դիվանագետների, դեսպանների հետ: Մենք պետք է խորհրդակցենք նրանց հետ, որոշելու հետագա քայլերը, թե ինչպիսին կլինի ընդհանուր դիրքը: Մենք բացարձակապես պատրաստ ենք ցանկացած տիպի քննարկման, լինի դա փուլերի ձևաչափ, թե անհատական ​​խորհրդատվությունների ձևաչափ: Մեր խնդիրն է, ավելի շատ կուսակցություններ մտնեն Վրաստանի խորհրդարան: Մեր կողմից կարվի ամեն ինչ, բայց կարևոր է նաև մյուս կողմից կառուցողական մոտեցում»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նմանատիպ