Պատգամավորների աշխատանքային խումբը շարունակում է քննարկումները նոր ընտրական բարեփոխումների շուրջ
Պատգամավորների աշխատանքային խումբը շարունակում է քննարկումները նոր ընտրական բարեփոխումների շուրջ

Նոր ընտրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Պատգամավորները երկրորդ օրն է, Կաճրեթիում, արտագնա նիստում քննարկում են նշված բարեփոխումը:

Աշխատանքային խմբի շրջանակներում, այսօր քննարկման թեման է ընտրական վարչակազմի կազմի համալրման և վեճերի լուծման խնդիրը:

Աշխատանքային խումբն այսօր պետք է համաձայնեցնի դիրքորոշումները, թե երկրում ընտրություններն ինչ համակարգով և տեխնիկական հագեցվածությամբ են անցկացվելու:

Նոր ընտրական համակարգի շրջանակներում, ԿԸՀ-ն կունենա 17 անդամ, որոնցից ութը կընտրվեն մասնագիտացված կարգով, իննը կներկայացնեն քաղաքական կուսակցությունները: