Ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի
Ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ, ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա նաև երկուշաբթի օրը: Այս մասին Պապուաշվիլին հայտարարել է այսօրվա հանդիպման ավարտից հետո:

Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ հանդիպմանը փաստորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, և արդեն պարզվելու են տեխնիկական մանրամասները:

«Կան մի քանի կարևոր հարցեր, ինչպիսիք են ԿԸՀ-ի վարչակազմի աշխատակազմի կազմավորումը, և ես կարծում եմ, որ մենք փաստորեն պայմանավորվել ենք, որոշ տեխնիկական մանրամասներ պետք է ճշտենք: Կարծում եմ նաև, որ մենք ԿԸՀ-ի նախագահի տեղակալի հարցի վերաբերյալ մշակել ենք մի մոդել, որի շուրջ վերջապես կարող ենք համաձայնության գալ: Յուրաքանչյուրին որոշակի ժամանակ է պետք, վերջնականապես ձևավորելու և այլ հարցեր բարձրացնելու համար: Երկուշաբթի օրը, ինչպես պայմանավորվեցինք, մենք կունենանք մեկ այլ հանդիպում, և ես համոզված եմ, որ կհամաձայնվենք վերջնական տարբերակի շուրջ:

Կարծում եմ, մենք անպայման կհամաձայնվենք տեղակալի հարցում: Նախևառաջ, գլխավորն այն է, որ երրորդ հանդիպումը, որն այս ձևաչափով անցկացվում է կողմերի կողմից, առանց միջնորդության և այլ ձևաչափերի, շատ գործարար է, շատ կառուցողական: Անձամբ ես շատ գոհ եմ, որ մեր աշխատանքն այսքան արդյունավետ է և, հետևաբար, համոզված եմ, որ մենք կհամաձայնվենք բոլոր կարևոր հարցերի շուրջ», – նշել է Շալվա Պապուաշվիլին: