Ընտրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում է հանդիպում
Ընտրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում է հանդիպում

Ընտրական բարեփոխումների կապակցությամբ ընթանում է աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը ներկա են ինչպես իշխող թիմի առաջնորդներ, այնպես էլ ընդդիմադիր այն կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր բոյկոտի ռեժիմում էին և վերջում համաձայնվել են ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը։

Հանդիպմանը ներկա են նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեման կլինի ընտրական վարչակազմի համալրման և ընտրական քարոզարշավը անցկացման հարցերը։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ իրենք ունեն մոտ 40 առաջարկ, որը ներկայացնելու են աշխատանքային խմբին։

Աշխատանքային խումբը ընտրական օրենսդրությունում պետք է արտացոլւ այն հանձնարարականները, որոնք ընտրական բարեփոխումների համար տրվել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ՕԴԻՐ֊ի կողմից։ Բացի այդ փաստաթղթում պետք է նախատեսվի Շառլ Միշելի փաստաթղթով նախատեսված հարցերը։

Հանդիպումն ընթանում է Ամբասադոր Կաճրեթիում։