Ողջունում ենք մրցակցությունը, ով ավելին կանի մեր երկրի համար, հենց սա է ապագային միտված քաղաքականությունը. Արչիլ Թալակվաձե
Ողջունում ենք մրցակցությունը, ով ավելին կանի մեր երկրի համար, հենց սա է ապագային միտված քաղաքականությունը. Արչիլ Թալակվաձե

Ողջունում ենք մրցակցությունը, ով ավելին կանի մեր երկրի համար, հենց սա է ապագային միտված քաղաքականությունը, – այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, Արչիլ Թալակվաձեն:

Ըստ Թալակվաձեի, ողջունելի է, որ ընդդիմությունն ավելի ու ավելի ակտիվ ներգրավված է խորհրդարանական քննարկումներում:

«Հարցերն ավելի շատ են, այնուամենայնիվ, կարևոր է ոչ միայն բարձրաձայն խոսելը, այլ նաև մեր գործընկերներին թվերը հիշեցնելը: Գիորգի Վաշաձեն խոսում էր ենթակառուցվածքային նախագծերի մասին, և ես ուզում եմ նրան համեմատության համար մի քանի թիվ ասել: Սկսեմ նրա նախընտրած նախագծից ՝ Արդարադատության տնից, երբ նա իշխանությունում էր, մինչև 2013 թվականը կառուցվել և շահագործվել է արդարադատության 15 տուն, իսկ այսօր կառուցվել և շահագործման է հանձնվվել արդարադատության 110 տուն և համայնքային կենտրոն: Սա համեմատությունն է այն բանի, թե ով ավելի շատ աշխատանք է կատարել: Գիորգի Վաշաձեն խոսում էր ենթակառուցվածքների և ճանապարհների մասին: Ես ուզում եմ ձեզ ասել, որ առնվազն երկու անգամ ավելի շատ ճանապարհներ են ասֆալտապատվել մեր կառավարության օրոք, ներառյալ կենտրոնական ճանապարհները, 3570 կմ. է ասֆալտապատվել ձեր կառավարության օրոք, իսկ մեր կողմից այս տարիների ընթացքում ասֆալտապատվել է ավելի քան 6000 կիլոմետր: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա դուք պաթետիկորեն խոսում եք այն մասին, թե արդյոք ՀԷԿ-երն ընդհանրապես կառուցվու՞մ են, և ամեն ինչ դադարեցված է:

Ես պարզապես ուզում եմ հասարակությանը ասել, որ ձեր իշխանության օրոք կառուցվել են ընդամենը երկու էլեկտրակայաններ, իսկ մեր իշխանության օրոք մինչ այժմ արդեն կառուցվել են ավելի քան 20 էլեկտրակայաններ և տասնյակ նոր նախագծեր են ընթացքի մեջ: Հետևաբար, սա է տարբերությունը, թե ով ավելի շատ է արել, և մենք ողջունում ենք մրցակցությունը, ով ավելին է անելու մեր երկրի համար: Սա ապագային միտված քաղաքականություն է», – հայտարարել է խորհրդարանի փոխնախագահը: