Պատահական ոչինչ չի լինում, պատահական չէ, որ Վրաստանը Սուրբ Աստվածածնի բախտաբաժինն է, շնորհավոր բոլորին
Պատահական ոչինչ չի լինում, պատահական չէ, որ Վրաստանը Սուրբ Աստվածածնի բախտաբաժինն է, շնորհավոր բոլորին
პატრიარქი – შემთხვევით არაფერი ხდება, არ არის შემთხვევითი, რომ საქართველო წილხვედრია ღვთისმშობლისა, შეგეწიოთ ღვთისმშობელი

Բոլոր Մարյամներին և ողջ Վրաստանին շնորհավորում ենք սուրբ Աստվածածնի ծննդյան օրվա կապակցությամբ: Սա մեծագույն տոն է,- այս մասին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարել է Սիոնի տաճարում քարոզի ժամանակ, որտեղ նա պատարագ է մատուցել:

Պատրիարքի հայտարարությամբ, այս օրը նա հատկապես աղոթում է քաղցկեղով հիվանդ մարդկանց համար:

«Այս ծանր հիվանդությունից թող աստվածհեռու պահի մեզ և ողջ աշխարհը», – ասել է պատրիարքը:

Սեպտեմբերը երեխաների քաղցկեղի դեմ պայքարելու ամիսն է: Այս կապակցությամբ պատրիարքը պարգևատրել է մարդկանց, ովքեր հատուկ ներդրում են ունեցել նշված գործում: Հայր Անդրիայի հիմնադրամի հիմնադիրներ, Հայր Անդրիայի ծնողները ՝ Նեստոր Միլորավան և Թինաթին Չխվիմիանին պարգևատրվել են պատրիարքարանի պատվոգրերով: Պատարագին ներկա էին նաև հիմնադրամի երեխաները: