Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը, ընթացիկ ամսում Վրաստանին է փոխանցել մոտ 500 000 դոլարի անձնական պաշտպանության պարագաներ. ԱՄՆ-ի դեսպանություն
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, ԱՄՆ-ի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից, Վրաստանի տարբեր գերատեսչություններին փոխանցված պարագաների վերաբերյալ տարածում է հայտարարություն:
Ինչպես ասում են դեսպանությունում, այս սարքավորումները կօգնեն Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, պաշտպանվել կորոնավիրուսի դեպ պայքարում:
«Այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը, մոտ 500 000 դոլարի անձնական պաշտպանության պարագաներ է փոխանցել Վրաստանի սահմանային ոստիկանությանը, արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը, գյուղատնտեսության պետական լաբորատորիային, առողջապահության և ներքին գործերի նախարարություններին: Այս պարագաների թվում են՝ ակնոցներ, պաշտպանիչ լուսարձակներ, ախտահանիչ լուծույթներ, ռեսպիրատորներ, ինֆրակարմիր ջերմաչափիչներ և համազգեստներ: Այս պարագաները կօգնեն Վրաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, կովիդ 19-ի դեմ պայքարելիս լինել առավելագույնս պաշտպանված»,- ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ: