Պաշտոնական. «Նապոլիի» մարզադաշտը անվանակոչել են Մարադոնայի անունով
Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը հայտարարել է, որ Նապոլիի տնային մարզադաշտը ՝ Սան Պաոլոն, կվերանվանվի: Ի պատիվ լեգենդար Դիեգո Մարադոնայի արենան կոչվելու է «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա»:
Քննարկվել են նաև տարբերակները. «Ստադիո կոմունալ Դիեգո Մարադոնան» և «Արենա Դիեգո Մարադոնա»:
«Շատ մեծ գաղափարներ կային, բայց վերջում մենք ընտրեցինք «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնան»», – հայտարարել է Դե Մաջիստրիսան: