«Paramount Pictures»-ը նկարահանելու է «Ճամփորդություն Ամերիկայում» ֆիլմի շարունակությունը

Ռեժիսոր Քրեյգ Բրյուերը կնկարահանի «Ճամփորդություն Ամերիկայում» ֆիլմի շարունակությունը: Գլխավոր դերը կրկին կատարելու են Էդի Մերֆին և Արսենիո Հոլը: «Paramount Pictures»-ը նկարահանումներն սկսելու է 2019 թվականին:

Ըստ սցենարի, Զամունդայի արքայազն Աքիմը տեղեկանում է, որ Ամերիկայում ունի որդի և մեկնում է թագաժառանգի հետ հանդիպման: