Պուտինը կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին
Պուտինը կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրություն է հայտնել, փոխանցում է RIA Novosti-ն։

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում»,-ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։

Պուտինն առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել էր 2000 թվականի մարտին, 2004-ին՝ վերընտրվել։ 2008-2012 թթ աշխատել է կառավարության ղեկավարի պաշտոնում, իսկ 2012-ին կրկին դարձել պետության ղեկավար։

Վերջին ամիսներին Պուտինին բազմիցս հարցրել են ընտրություններին որպես թեկնածու նրա մասնակցության հնարավորության մասին, սակայն նա հայտարարել էր, որ դեռևս չի որոշել։

ՌԴ նախագահի հերթական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին, ընտրարշավը պետք է մեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին։