«Oscar 2019»-ի արարողությունը հաղորդավար չի ունենա
«Oscar 2019»-ի արարողությունը հաղորդավար չի ունենա

«Oscar»-ի պատմության մեջ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, մրցանակաբաշխության արարողությունը հաղորդավար չի ունենա: Անվանակարգերում հաղթողներին կհայտարարեն հայտնի աստղերը, իսկ հաղորդավարների մենախոսության փոխարեն նախատեսված է ցուցադրել երաժշտական համարներ և տեսահոլովակներ:

«Oscar 2019»-ի թեկնածուների ինքնությունը հայտնի կդառնա հունվարի վերջին, իսկ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվելու է փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում: