Օրեկան 9-15 դեպք խուճապի հիմք չէ, ցանկանում եմ ընդգծել, երկրում համավարակային իրավիճակը վերահսկվում է, սակայն պետք է զգույշ լինենք. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը անսպասելի չէր:
Գամղրելիձեի խոսքով, այն ֆոնին, երբ բացվում է տնտեսությունը և երկրում աճում է շարժունակությունը, դեպքերի քանակի աճը բնական է:
Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ այս փուլում խուճապի հիմք չկա, սակայն կարևոր է, որ քաղաքացիները զգույշ լինեն:
«Այն, ինչ կատարվում է վերջին 4-5 օրվա ընթացքում, երբ մենք օրեկան ունեյինք՝ 9, 11, 13, 14, 15 դեպք, դա ակընկալվում էր և չի եղել անսպասելիություն: Դա կանխատեսելի էր այն իմաստով, որ, ինչպես գիտեք, տնտեսությունը բացվում է, աճում է շարժունակությունը և դա բնական է: Այս ամենը խուճապի հիմք չի տալիս, սակայն բոլորս պետք է գիտակցենք և զգույշ լինենք: Ցանկանում եմ ընդգծել, երկրում համավարակային իրավիճակը վերահսկվում է: Առողջապահական համակարգը պատրաստ է»,-հայտարարել է Գամղրելիձեն:
Միևնույն ժամանակ, Ամիրան Գամղրելիձեն նշել է, որ նկատվում է այսպես կոչված թեթև դեպքերի քանակի աճ: