Օնիում արտաքին աշխարհից կտրված գյուղերից դուրս են բերել 21 քաղաքացու
Օնիում արտաքին աշխարհից կտրված գյուղերից դուրս են բերել 21 քաղաքացու

Սահմանային վարչության ուղղաթիռը Օնիում փակված գյուղերից դուրս է բերել 21 քաղաքացու:

Ինչպես հայտարարում է Օնիի բնակչությունը, նրանք «արհեստական կղզու» վրա էին գտնվում երեկվանից մինչև այսօր՝ ժամը 15:00-ն:

«Որևէ խուճապ չի եղել: Ես և իմ 18-ամյա որդին մի կղզու վրա էինք և մի քիչ վախեցանք: Մեզ այստեղ բերեց փրկարարական ինքնաթիռը»,- հայտարարում է Օնիի բնակիչներից մեկը:

Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի փոխանցմամբ, Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ: Վնասվել է 10 կամուրջ, վնասվել է կենտրոնական մայրուղու երեք հատված:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: