«Օմիկրոնի» տարածումից ի վեր աշխարհում արձանագրվել է վարակի 130 միլիոն դեպք, մահացել է մինչև կես միլիոն մարդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի տարածումից հետո աշխարհում արձանագրվել է վարակի 130 միլիոն դեպք և մահացել է գրեթե կես միլիոն մարդ, ինչը ողբերգական ցուցանիշ է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջադեպերի կառավարման խմբի ղեկավար Աբդի Մահմուդն ասում է, որ պատվաստումների ժամանակաշրջանում կես միլիոն մարդու մահը տագնապալի և անհանգստացնող է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսի վրա արձագանքման տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերխովեն ասել է, որ «Օմիկրոն»-ի տարածման գագաթնակետն աշխարհի շատ երկրներում դեռ չի անցել։
«Մենք դեռ գտնվում ենք համավարակի մեջ: Հուսով եմ, որ մենք մոտենում ենք ավարտին, բայց շատ երկրներ դեռ չեն հասել «Օմիկրոնի» գագաթնակետին»,- ասել է Մարիա Վան Կերխովը։