Օգնում ենք և ապագայում նույնպես կաջակցենք զբոսաշրջային ոլորտին, առանձնապես փոքր և ընտանեկան հյուրանոցներին, որպեսզի կարողանան աշխատել սովորական ռեժիմում. Նաթիա Թուրնավա
Օգնում ենք և ապագայում նույնպես կաջակցենք զբոսաշրջային ոլորտին, առանձնապես փոքր և ընտանեկան հյուրանոցներին, որպեսզի կարողանան աշխատել սովորական ռեժիմում. Նաթիա Թուրնավա

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան այցելել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի, Շեկվեթիլի ավանում գտնվող, «Արտադրիր Վրաստանում» պետական ​​ծրագրի շահառու «Ռեզոլուտ» հյուրանոց և հետաքրքրվել, թե որքանով է նա պատրաստ զբոսաշրջային ​​սեզոնին:

Չնայած նրան, որ «Ռեզոլուտը» կառուցվել է երկու տարի առաջ, համավարակի պատճառով հյուրանոցը չէր կարող սպասարկել զբոսաշրջիկներին: Անցած տարի «Ռեզոլուտը» մի քանի ամիս գործում էրորպես կովիդ հյուրանոց, որի արդյունքում հյուրանոցի աշխատակիցները լավ գիտեն, թե ինչպես հյուրերին սպասարկել անվտանգ և կանոնների խիստ պահպանմամբ:

«Ռեզոլուտ» փոքր հյուրանոցը, որտեղ աշխատում է շուրջ 20 մարդ, բացվել է «Արտադրիր Վրաստանում» միջոցով: Համավարակի ընթացքում այն ​​գործում էր որպես կովիդ հյուրանոց և այժմ պատրաստվում է նորմալ պայմաններում անվտանգ սպասարկել զբոսաշրջիկներին: Հյուրանոցն արդեն իսկ ամրագրումներ ունի Վրաստանից, ինչպես նաև այլ երկրներից, ինչը մեզ շատ ուրախացնում է: Մեր հյուրանոցային արդյունաբերությունը պատրաստվում է ամբողջությամբ հյուրընկալել զբոսաշրջիկներին: Մենք նրանց կողքին ենք, շուտով պատվաստելու ենք հյուրանոցի անձնակազմին և ժամանակին լուծելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային խնդիրները», – հայտարարել է Նաթիա Տուրնավան:

Նախարարի խոսքով, հետագայում նույնպես կշարունակվի հյուրանոցային արդյունաբերության աջակցությունը:

«Արտադրիր Վրաստանում» ծրագիրը շարունակում է աջակցել հյուրանոցներին, հատկապես փոքր և ընտանեկան հյուրանոցներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն և անցնեն այս տարվա զբոսաշրջային ​​սեզոնը բարձր մակարդակի վրա», – ասել է Նաթիա Թուրնավան:

«Ռեզոլուտ» հյուրանոցում կա 33 համար: Հյուրանոցը որպես կովիդ հյուրանոց էր գործում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: