Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում դեկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում դեկտեմբերի 26-28-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանում դեկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 28-ին տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։
«Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է փոքր անձրեւ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7,+9 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +16, +18 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է անձրեւ, օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչեւ +10, +12 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը +15, +17 աստիճան, դեկտեմբերի 28-ին սպասվում է անձրեւ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք)՝ դեկտեմբերի 26-27-ը կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը +8, +10 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի +5, +7 աստիճանով։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +6, +8 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի +1, +3 աստիճանով։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը +7, +9 աստիճան տաքություն։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի +3, +5 աստիճանով։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո)՝ դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +8, +10 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև +5, +7 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +5, +7 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի +2, +4 աստիճանով։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը +4, +6 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։