Օգնության պահանջով Իսանիի գամգեոբա է դիմել հատուկ գործողության արդյունքում տուժած 8 ընտանիք
Այս պահի դրությամբ, Իսանիի գամգեոբա՝ բնակարանով ապահովելու պահանջով դիմել է Գաբրիել Սալոսի փողոցում ապրող 8 ընտանիք,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Իսանիի գամգեոբայի մամլո ծառայությունում:
Իսանիի գամգեոբան 8 ընտանիքից լուծել է 3-ի ժամանակավոր կացարանի խնդիրը: Իսկ մնացած 5 ընտանիքների պահանջը կապահովվի նրանց բնակարաններում շրջայց կատարելուց հետո: Այն դեպքում, եթե 5 ընտանիքներին պատկանող բնակարանները պիտանի չեն լինի, քաղաքապետարանը նրանց կապահովի ժամանակավոր բնակարանով:
Մոտ ապագայում հայտնի կդառնա, թե որքան վնաս է հասցվել Իսանիի շրջանին՝ Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հատուկ գործողության արդյունքում:
Իսանիի գամգեբելին ԶԼՄ-ների համար հայտարարություն կանի 11:00-ին: