Ինտերպոլի տվյալներով Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված Շոաիփ Բորզիևը  23 տարեկան է
Ինտերպոլի տվյալներով Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված Շոաիփ Բորզիևը 23 տարեկան է

Ինտերպոլի կայքի տվյալներով, Շոաիփ Բորզիևը, ում ձերբակալել են Գաբրիել Սալոսի փողոցում իրականացրած հատուկ գործողության արդյունքում՝ 23 տարեկան է:

Բորզիևը 1994 թվականի հուլիսի 27-ին ծնվել է Չեչնիայում: Նա Ռուսաստանի իշխանությունների կողմից հետախուզվում է զինված խմբավորմանը աջակցելու գործով: Ինտերպոլի կայքում տեղադրված է Բորզիևի մանկության նկարը:

Հիշեցնենք, նրան հատուկ գործողության ժամանակ ձերբակալել էին նոյեմբերի 22-ին: ՊԱԾ-ում հայտարարել են, որ Շոաիփ Բորզաևը ՌԴ քաղաքացի է: