Վախտանգ Գոմելաուրին հանդիպելու է խորհրդարանում ստեղծված վստահության խմբի անդամներին
Վախտանգ Գոմելաուրին հանդիպելու է խորհրդարանում ստեղծված վստահության խմբի անդամներին

Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության կապակցությամբ խորհրդարանում ստեղծված վստահության խումբը անց է կացնելու իր առաջին հանդիպումը:

Հանդիպումը սկսվելու է ժամը 21:00-ին:

Խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, վստահության խմբի անդամների հետ հանդիպելու է պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին:

Հանդիպմանը ներկա են գտնվելու նաև գերատեսչության այլ պատասխանատու անձինք:

Հիշեցնենք, Գաբրիել Սալովի փողոցում հատուկ գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին: Միջոցառումը իրականացրել են ՊԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները: Հատուկ գործողության արդյունքում զոհվել է մեկ հատուկ ջոկատային: Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա նրանցից մեկը ձերբակալվել էր իսկ երեքը սպանվել, այդ թվում Ախմեդ Չատաև: