Մարկո Ռուբիո. Ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհի մարդիկ պաշտպանենք մեզ, միասին կանգնենք մոտեցող խավարի դեմ և պայքարենք նրա համար, ինչը մերն է

19:10, 16.07.2026

Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծում է ենթակառուցվածք, գործընկերություն և ռազմավարություն՝ ծայրահեղ ձախակողմյան ահաբեկչությունը հաղթահարելու համար։ Մենք կարող ենք և պարտավոր ենք բացահայտել ու նկարագրել այս սպառնալիքը, վերականգնել մեր հակաահաբեկչական կառուցվածքը այն հաղթահարելու համար, ինչպես դա նախկինում միասին արել ենք», – այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպման ժամանակ իր ունեցած ելույթում։

Ռուբիոյի խոսքով՝ ձախակողմյան ահաբեկչության հաղթահարումը պետք է կարողանան իրագործել միասին՝ հետախուզական տվյալների և տեղեկատվության փոխանակմամբ, համակարգված իրավապահ ռազմավարությամբ, ֆինանսական թիրախային հարվածներով ու գործունեության խափանմամբ։

«Մենք այդ ցանցերը քար առ քար կքանդենք։ Ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհի մարդիկ պաշտպանենք մեզ, միասին կանգնենք այս մոտեցող խավարի դեմ և պայքարենք՝ պայքարենք նրա համար, ինչը մերն է։ Մեծ գործերը կործանելը հեշտ է, իսկ դրանք ստեղծելը՝ շատ ավելի դժվար։ Քաղաքակրթության թշնամիներին միայն առաջինն է հասու, նրանք կարող են միայն կործանել մեծագույն ձեռքբերումները։ Նրանք միայն կործանել գիտեն, բայց մենք միասին մեծ բաներ ենք ստեղծել։ Դա բազմիցս արել ենք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, և հիմա պետք է իրագործենք դա», – հայտարարել է Ռուբիոն։

Ի գիտություն՝ Վաշինգտոնում ընթացող «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպմանը մասնակցում է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, ով ելույթով կդիմի նախարարական հանդիպման մասնակիցներին։

Նմանատիպ