Մեկնարկել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի աշխատանքային այցը Վրաստան

17:13, 29.10.2026

Մեկնարկել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի աշխատանքային այցը Վրաստան։ Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի վարչապետին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

Այցի շրջանակներում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ կկայանա երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն երկրների միջև առևտրի և տնտեսական համագործակցության կարևոր հարցեր։

«Հանձնաժողովը կքննարկի կարևոր հարցեր, ինչպիսիք են երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և այլ ոլորտներում։ Մենք նաև հնարավորություն կունենանք խոսելու տարածաշրջանային նշանակության նախագծերի մասին, որտեղ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը մեծ դեր է խաղում, հատկապես Միջին միջանցքի համատեքստում», – ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։

Նմանատիպ