Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օստրիանի հետ

17:00, 29.10.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քորթնի Օստրիանի հետ։ Տեղեկատվությունը հրապարակել է կառավարության աշխատակազմը։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Քորթնի Օստրիանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ մաքուր էջից։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է դեսպանի պաշտոնակատարի կարևոր դերը այս գործընթացում։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ