Նորվեգիան Վրաստանում բացելու է դեսպանություն

Նորվեգիան Վրաստանում բացելու է դեսպանություն: Այս մասին տեղեկացնում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Հարավային Կովկասում Վրաստանը մեր գլխավոր գործընկերն է: Տարիների ընթացքում, բարեփոխումների արդյունքում երկիրը մոտեցել է եվրոպական և եվրատլտանտյան կառույցներին: Մշտական ներկայացուցչությունը Թբիլիսիում հնարավորություն կտա, լավ ուսումնասիրել իրադարձությունների զարգացումը ողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկ Սենսորեյդեն:

Դրա հետ մեկտեղ, Նորվեգիայի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Նորվեգիան կայացրել է Ադրբեջանում դեսպանությունը փակելու որոշում, երկրների միջև հարաբերությունների պատասխանատուն է լինելու դեսպանությունն Անկարայում: Բաքվում բացվելու է Նորվեգիայի գլխավոր հյուպատոսարան:

Փոփոխությունները նախատեսվում է իրականացնել 2019 թվականի ընթացքում: