Նինոծմինդայում երկու մարդկանց սպանությունում մեղադրվող անձին սահմանվել է 17 տարվա կալանք
Նինոծմինդայում երկու մարդկանց սպանությունում մեղադրվող անձին սահմանվել է 17 տարվա կալանք

Ախալցխայի շրջանային դատարանը լիովին հաշվի է առնել մեղադրող կողմի ներկայացված ապացույցները և ծանրացնող հանգամանքում գործած սպանության մեջ մեղադրվողին սահմանել 17 տարվա կալանք:

Դատախազության տեղեկությամբ, դատարանում ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ 2018 թվականի օգոստոսի 10-ին, գիշերվա ժամներին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում, Գ.Մ.-ն վեճի հողի վրա, սպանության նպատակով դանակով վնասել է Ս.Պ.-ին և Պ.Մ.-ին, որոնք կյանքին անհամատեղելի վնասվածքների հետևանքով տեղում մահացել են:

«Իրավապահները Գ.Մ.ին ձերբակալել են 018 թվականի օգոստոսի 10-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում: Նրան մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով (երկու կամ ավել անձի կանխամտածված սպանություն) և խափանման միջոցի տեսքով սահմանվել կալանավորում:

Ախալցխայի շրջանային դատարանը Գ.Մ.-ն ճանաչել է մեղավոր ներկայացված մեղադրանքում և պատժի տեսքով սահմանել 17 տարվա կալանք»,- նշված է դատախազության տեղեկությունում: