Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Ավստրալիայի դեսպան Մայլս Ռոբերտ Արմիտիջին
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Ավստրալիայի դեսպան Մայլս Ռոբերտ Արմիտիջին

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Ավստրալիայի դեսպան Մայլս Ռոբերտ Արմիտիջի (նստավայրը՝ Անկարա) հետ։

Կողմերը քննարկել են ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը խոսել է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընթացիկ իրադարձությունների մասին։

Նիկոլոզ Սամխարաձեն դեսպանին տեղեկացրել է խորհրդարանական օրակարգի, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տնտեսական զարգացման հարցերի մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։