Նիկոլոզ Բասիլաշվիլին հաղթել է ATP-ի մրցաշարը
Նիկոլոզ Բասիլաշվիլին հաղթել է ATP-ի մրցաշարը

Վրաց թենիսիստ, Նիկոլոզ Բասիլաշվիլին իր կարիերայում առաջին անգամ հաղթել է մասնագիտական փուլի (ATP) մրցաշարը: Նա Գերմանիայի Համբուրգ քաղաքում 2 ժամում և 13 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Լեոնարդո Մայերին – 6:4, 0:6, 7:5:

Համբուրգի  մրցաշարն առանձնահատուկ է Լեոնարդ Մայերի կարիերայում – նա մասնագիտական փուլում հաղթել է երկու մրցաշար և երկուսն էլ Գերմանիայի այս քաղաքում. 2014 թվականի ֆինալում հաղթել է Դավիթ Ֆերերին, իսկ նախորդ տարի՝ գերմանացի ազգակից Ֆլորիան Մայերին:

Բասիլաշվիլու կարիերայում սա երրորդ ֆինալն է: