Հերթական խաղային շաբաթից հետո, հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի (ATP) նոր վարկանիշը, որի համաձայն Նիկոլոզ Բասիլաշվիլին կրել է հերթական անկումը: Վրացի թենիսիստը կորցրել է երկու տեղ և այժմ 1 395 միավորով գտնվում է 36-րդ տեղում:
Շաբաթ օրը, Բասիլաշվիլին Վիեննայի մրցաշարի ընտրական փուլում երկու սեթում պարտվեց սլովակ Գոմբոշի մոտ: Այս պահին Նիկան ունի 9 խաղային պարտության շարք, և այս իննը խաղում ոչ մի սեթ չի շահել:
Ինչ վերաբերում է լավագույն տասնյակին, այն մնացել է անփոփոխ.
- Ջոկովիչ (Սերբիա) – 11 740
- Նադալ (Իսպանիա) – 9 850
- Տիմ (Ավստրիա) – 9 125
- Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6 630
- Ցիցիպաս (Հունաստան) – 5 925
- Մեդվեդև (Ռուսաստան) – 5 890
- Ա. Զվերև (Գերմանիա) – 5 015
- Ռուբլյով (Ռուսաստան) – 3 429
- Շվարցման (Արգենտինա) – 3 285
- Բերետին (իտալիա) – 3 075