Բասիլաշվիլին դուրս է մնացել զուգախաղի մրցումից, իսկ մենախաղում անցել է 1/4-րդ եզրափակիչ
Բասիլաշվիլին դուրս է մնացել զուգախաղի մրցումից, իսկ մենախաղում անցել է 1/4-րդ եզրափակիչ

Վրացի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին դուրս է մնացել Թուրքիայում ընթացող մրցաշարի զուգախաղի քառորդ եզրափակչից:

Անթալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում Բասիլաշվիլին և գերմանացի Անդրե Բեգեմանը թուրք՝ Ումութ Ակոինին և Մերտ Նացի Տուրկերին հաղթեցին 6:2, 6:3 հաշվով:

Քառորդ եզրափակչում նրանք զիջեցին մրցաշարում առաջատար խորվաթական դուետին (Նիկոլա Մեկտիչ-Մատե Պավիչ) ՝ 0:6, 1:6 հաշվով

Բասիլաշվիլին մենախաղում անցել է քառորդ եզրափակիչ և հունվարի 11-ին մրցելու է ավստրալացի Ալեքս Դե Մինորի հետ: