Նելի Դորողաշվիլիի փաստաբանի խոսքով, լրատվությունը, իբր Նիկոլոզ Բասիլաշվիլին նախկին կնոջը առաջարկում էր մեծ գումար, անհիմն են
Նելի Դորողաշվիլիի փաստաբանի խոսքով, լրատվությունը, իբր Նիկոլոզ Բասիլաշվիլին նախկին կնոջը առաջարկում էր մեծ գումար, անհիմն են

Մինչև հիմա հետաքննության հետ հիմնախնդիրներ չունենք և հուսով ենք, որ դատախազությունը այս գործը կավարտի կնոջ շահերին համապատասխան,- այս մասին հայտարարել են Նիկոլոզ Բասիլաշվիլիի նախկին կնոջ ՝ Նելի Դորողաշվիլիի փաստաբանները:

Նելի Դորողաշվիլիի և Նիկոլոզ Բասիլաշվիլիի գործի կապակցությամբ «գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը անց է կացրել առցանց ասուլիս: Փաստաբանները խոսել են որոշ մանրամասների մասին, բայց ձեռնպահ մնացել  ապացույցների հրապարակումից, ելնելով հետաքննության շահերից: Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանների, անհիմն են այն տեղեկությունները, որ Նիկոլոզ Բասիլաշվիլին իր նախկին կնոջը առաջարկել է մեծ գումար:

Միևնույն ժամանակ, ըստ Նելի Դորողաշվիլիի փաստաբանների, եթե Նիկոլոզ Բասիլաշվիլիի կարիերային այսօր որևէ անհարմարություն է  պատճառվել, դա միայն Բասիլաշվիլիի պատճառով է:

Թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին ձերբակալվել էր մայիսի 22-ին: Դատախազության տվյալներով, մայիսի 21-ին, Թբիլիսիում, Ավճալա թաղամասում, Բասիլաշվիլին վեճի ժամանակ ֆիզիկական անպատվություն է հասցրել նախկին կնոջը: Քրեական գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի, 2-րդ մասի,  «Բ» ենթամասով: Դատարանը Բասիլաշվիլիին ազատել է գրավի դիմաց:

Միևնույն ժամանակ, Նիկոլոզ Բասիլաշվիլիի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տեղեկությունը բռնության մասին չի համապատասխանում իրականությանը:

Հայտարարություն էր տարածել նաև թենիսիստը, որտեղ նշում է, ճշմարտությունը փաստաբանների օգնությամբ ապացուցելու է  դատարանում: