Նիկոլոզ Բասիլաշվիլին դուրս է մնացել Մայամիի մաստերսից
Նիկոլոզ Բասիլաշվիլին դուրս է մնացել Մայամիի մաստերսից

Մայամիի «Մաստերսում» 1/8-րդ փուլը բացել է վրաց թենիսիստ, Նիկոլոզ Բասիլաշվիլին: Նրա մրցակիցը 18 ամյա կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմն էր, որն այս մրցաշարում արդեն հաղթել է հինգ անգամ: Նա անցել է ընտրական երկու փուլ, իսկ հիմնական ցանկում պարտության մատնել Ռուուդիին (Նորվեգիա), Փուչովիչին (Հունգարիա) և Հուրկաշիին (Լեհաստան): Ընդհանուր առմամբ երիտասարդ թենիսիստը վերջին 15 խաղում հաղթել է 11 անգամ:

Բասիլաշվիլին առավելություն ուներ գրեթե ողջ առաջին սետի ընթացքում: Չնայած դրան կանադացուն հաջողվեց սետը տեղափոխել թայ-բրեյք և այն ավարտել սեփական օգտին:

Երկրորդ սետը անհաջող էր Բասիլաշվիլիի համար: Օժե-Ալիասիմը հենց առաջին գեյմում բրեյք է վերցրել և սետը ավարտել իր օգտին:

Կանադացին հանդիպումը ավարտել է 7:6, 6:4 հաշվով: