Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին
Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին

Նիկոլաս Մադուրոն մեկնում է Ռուսաստան, որտեղ նախատեսում է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է Կարակասում խոսքով ելույթ ունենալիս:

Հատկանշական է, որ մինչ այդ, Կրեմլի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում է ունենալու Վենեսուելայի, Ղազախստանի և Ֆիլիպինների նախագահների հետ:

Վենեսուելայում հունվարից հետո քաղաքական սուր ճգնաժամ է: Հունվարի վերջին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակել էր ժամանակավոր նախագահ և պահանջել Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը: Նիկոլաս Մադուրոյին աջակցություն են հայտնում Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: