Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Այս մասին «News.am»-ին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ կայացված որոշմամբ, Գրիգորյանն ազատվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Մինչ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, Արմեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: