Նիկոլ Փաշինյան. Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն են
Ըստ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի հետ կապը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն է: Այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին:
«Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն են հանդիսանում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքը և Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս կետերը կընդգրկվեն մեր ծրագրում», – ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունը նաեւ բոլոր տրանսպորտային հանգույցների բացումն է:
«Հայաստանը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար», – ասել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կառավարության ծրագրի առանցքային կետն է:
Հայաստանի նոր կառավարությունը խորհրդարանին իր ծրագիրը կներկայացնի օգոստոսի 24 -ին: