Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության վերացման հարցով խորհրդարանում քննարկումները տեղի են ունենալու այսօր

«Ազգային շարժման» անդամ, Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության վերացման հարցով խորհրդարանում քննարկումները տեղի են ունենալու այսօր:

Այս րոպեներին նիստը ընթանում է գործընթացային հարցերով և իրավաբանական կոմիտեներում, որին ներկա գտնվելու հնարավորություն էր տրվել անձամբ Նիկա Մելիային և դատախազության ներկայացուցչին:

Միավորված կոմիտեների նիստից հետո, ժամը 12:00-ին տեղի է ունենալու լիագումար նիստ, որտեղ պատգամավորները պետք է որոշում կայացնեն Նիկա Մելիայի հարցով: Նշված հարցը օրակարգ է մտցվել երեկ դատախազության պահանջի հիման վրա:

«Խորհրդարանի անդամը ունի անձեռնմխելիություն, դա տարածվում է պատգամավորի խուզարկության և ձերբակալության վրա: Համապատասխանաբար դատախազությունը առանց խորհրդարանի թույլտվության չի կարող ձերբակալել կամ խուզարկել պատգամավորին:

Դատախազությունից մենք ստացել ենք համապատասխան խնդրանք, որ ժամանակավորապես դադարեցնենք Նիկա Մելիայի անձեռնմխելիությունը և բնականաբար մենք քննարկելու ենք այդ հարցը»,-հայտարարել է գործընթացային կոմիտեի նախագահ, Գիորգի Կախիանին: