Նիկա Գվարամիա. Շառլ Միշել երկու չի լինի, ահաբեկիչների հետ չի կարելի բանակցել, բանակցելու բան էլ չկա, միայն նոր ընտրություններ
Մարդկանց խոշտանգումների ենթարկված սահմանադրական հեղաշրջում կազմակերպող ապօրինի բանդայի հետ հնարավոր չէ գերիներով առևտուր անել և ինչ-որ բարեփոխումների մասին խոսել,- գրում է սոցցանցում «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով, ահաբեկիչների հետ հնարավոր չէ բանակցել, ոչ էլ բանակցելու բան կա։
«Առանց մեկնաբանության թողնում եմ Եվրոպական խորհրդի ղեկավար Ալան Բերսեի ճեպազրույցը, հատկապես նրանց համար, ովքեր անհանգստացած էին, թե ինչու մեր կոալիցիան չի եկել հանդիպման։ Նաև ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Շառլ Միշել երկու չի լինելու։ Չես կարող բանակցել ահաբեկիչների հետ: Բանակցելու բան չկա՝ միայն նոր ընտրություններ: Ասված է և չպետք է վերանայվի։ Չի կարելի գերիներով առևտուր անել և ինչ-որ բարեփոխումների մասին խոսել մարդկանց խոշտանգող սահմանադրական հեղաշրջում կազմակերպող ապօրինի բանդայի հետ»,- գրում է Գվարամիան և հրապարակում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հայտարարություններից մի հատված: