Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է։
Նշվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) ներքին պետական նշանակության Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ավտոճանապարհով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։