Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում հանդիպել Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հրավիրված լինի

13:38, 12.09.2026

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է Մայամիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում հանդիպել Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հրավիրված լինի:

«Այո, իհարկե: Մենք անպայման պետք է ժամանենք: Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշում կայացնենք», – հայտարարել է Զելենսկին Deutsche Welle-ի հետ հարցազրույցում Նորթ Բեյում՝ Կանադայի ռազմաբազայում:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ նշանակություն չի ունենա, թե ինքն ինչ կասի Ռուսաստանի նախագահին:

«Միայն արդյունքը նշանակություն կունենա», – նշել է Ուկրաինայի նախագահը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին:

Նմանատիպ