ՆԳՆ-ն Մինդելիի հանքահորում վեց մարդու մահանալու կապակցությամբ տարածել է հայտարարություն
ՆԳՆ-ն Մինդելիի հանքահորում վեց մարդու մահանալու կապակցությամբ տարածել է հայտարարություն

Ներքին գործերի նախարարությունը, Մինդելիի հանքահորում վեց մարդու մահանալու կապակցությամբ տարածել է հայտարարություն:

Գերատեսչության լրատվությամբ, Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում տեղի ունեցած միջադեպի մասին «112» ահազանգ է մտել վաղ առավոտյան: Ստացված լրատվության համաձայն, Տղիբուլիում, Մինդելիի հանքահորի N1 թունելում մի քանի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:

«Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել իրավապահները և շտապ օգնության բրիգադները: Հետաքննության նախնական վարկածով, թունելներից մեկում փլուզվել է տանիքը: Նախնական տեղեկությամբ հանքահորում գտնվող վեց մարդ մահացել է տեղում, իսկ երեքին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին տեղում գտնվում են Իմերելիի շրջանային փրկարարական ջոկատները, ինչպես նաև Թբիլիսիից մեկնած փրկարարների 14 հոգանոց խումբը»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ:

Առողջապահության նախարարության լրատվությամբ, տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ինչպես հայտարարել են ներքին գործերի նախարարությունում, նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի կապակցությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով: