ՆԳՆ. Իրավապահներին վարկաբեկելու նպատակով, հասարակական կազմակերպությունների և քաղաքական խմբերի ներկայացուցիչները ցույցերի ժամանակ անցկացված միջոցառումների մասին կեղծ մեղադրանքներ են տարածում
Վերջին մի քանի օրերին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տարբեր քաղաքական խմբերի անդամները մի շարք կեղծ մեղադրանքներ են տարածում բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ-ի կողմից իրավապահներին վարկաբեկելու նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հանրությունը հստակ տեսնում է, որ երբ բողոքի ակցիան ընթանում է խաղաղ հավաքի շրջանակներում և տեղի չեն ունենում բռնի իրադարձություններ, ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հավաքի մասնակիցները հնարավորություն ունենան ազատորեն արտահայտել իրենց բողոքը:
«Սակայն հանրությունը հստակ տեսավ մի շարք դեպքեր, երբ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ շարունակվող բողոքի ակցիան դուրս եկավ հավաքի և դրսևորումների օրենքով սահմանված նորմերից և դարձավ զանգվածային բռնի։
Հարկ է նշել, որ հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի նպատակն ի սկզբանե բռնի գործողություններ իրականացնելն էր։ Այդ մասին է վկայում այն, որ հավաքի վայր հասնելուն պես նրանց մոտ եղել են ապօրինի իրեր՝ քարեր, երկաթե կոնստրուկցիաներ, պիրոտեխնիկա և այլն։ Ինչպես նաև, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հավաքի կազմակերպիչների աշխատասենյակներից հանվել են հավաքի մասնակիցների համար նախատեսված տարբեր ապօրինի իրեր, որոնք ակտիվորեն օգտագործվում էին ոստիկանների վրա հարձակվելու համար։
Ցույցերի ընթացքում հավաքը խաղաղության զանգվածային խախտման վերածվելուց հետո ՆԳՆ-ն իրավիճակը լիցքաթափելու նպատակով իրականացրեց օրենքով նախատեսված հետևողական միջոցառումներ։
Հարկ է ընդգծել, որ մինչ հատուկ միջոցների կիրառումը հավաքի մասնակիցներին մշտապես զգուշացնում էին ինչպես պաշտոնական հայտարարություններով, այնպես էլ տեղում՝ հատուկ ձայնային միջոցներով։
Տուժած ցուցարարների մասին տեղեկություններ են տարածում տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր։
Հասարակությունը հստակ տեսնում էր, որ ոստիկանությունը բռնություն գործադրող անձանց է ձերբակալում, որոնք շատ դեպքերում դիմադրում էին իրավապահներին։
Շատ դեպքերում բռնություն գործադրած անձինք բերման ենթարկելու պահին դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, որի ժամանակ ֆիզիկական վնասվածքներ են հասցվել ինչպես բերման ենթարկվածներին, այնպես էլ ՆԳՆ աշխատակիցներին։
Հասարակությանը հիշեցնում ենք, որ նշված բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 171 աշխատակից։ Տուժածներից ոմանք ստացել են տարբեր ծանր վնասվածքներ, այն է՝ մոտ 10 ոստիկան կարիք է ունեցել բարդ վիրաբուժական միջամտության, մոտ 40 իրավապահներ լուրջ վնասվածքներ են ստացել դեմքի, գլխի և աչքերի հատվածում՝ ցուցարարների կողմից նետված քարերի հետևանքով։ Ինչպես նաև ՆԳՆ մոտ 60 աշխատակից պիրոտեխնիկայի հետևանքով ստացել է դեմքի, վերջույթների և մարմնի բազմաթիվ այրվածքներ, իսկ մեկ աշխատակից՝ պիրոտեխնիկայի պատճառած վնասի հետևանքով լսողության զգալի կորուստ է ունեցել։
Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից ենթադրյալ ուժի գերազանցմանը, ապա, ինչպես բազմիցս նշվել է, հատուկ քննչական ծառայությունը քննություն է իրականացնում, և ՆԳՆ-ն իր իրավասության շրջանակներում ակտիվորեն համագործակցում է քննչական մարմնի հետ։
Հասարակությանը հիշեցնում ենք, որ նոյեմբերի 28-ից մինչ օրս մի շարք հանցավոր արարքներ են արձանագրվել հանրահավաքի մասնակիցների կողմից՝ Ռուսթավելի պողոտայում և հարակից տարածքում շարունակվող բռնարարքներին զուգահեռ։ Այդ թվում, ավազակային հարձակումներ, գողության մինչև 60 դեպք, գողացել են տարբեր տեսակի գույ, գումար, հագուստ և այլ իրեր։ Ռուսթավելիի պողոտայում գտնվող տարբեր օբյեկտներից արձանագրվել են տարբեր գույքի, այդ թվում՝ բանկոմատների և դրամարկղային մեքենաների առևանգման, այնուհետև դրանք որպես բարիկադ օգտագործելու փաստեր։
Արձանագրվել են անձնական իրերի տասնյակ գողություններ: Ռուսթավելի պողոտայի տարբեր շենքերի արտաքին ճակատները ջարդված են և վնասված: Հանցավոր ճանապարհով մասնավոր անձանց և պետությանը պատճառված վնասը գերազանցում է հարյուր հազար լարին։
Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում կալանավորների անձնական իրերի առգրավման և անհասկանալի հանգամանքներում անհետանալու մասին։
Ուզում ենք արձագանքել տարածված տեղեկատվությանը և տեղեկացնել հանրությանը, որ համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 249-րդ հոդվածի՝ օրենքով նախատեսված դեպքում ոստիկանությունն իրավունք ունի ժամանակավորապես բռնագրավել կամ սահմանափակել անձին առարկայի փաստացի տիրապետումը:
Վերոնշյալ նորմերի հիման վրա առգրավված անձնական իրերը, օրենքով սահմանված կարգով, ազատ արձակվելուց հետո ձերբակալվածներին վերադարձվել են:
Տարածված տեղեկությունը, թե իբր ՆԳՆ աշխատակիցներն ապօրինի կերպով առգրավել են ձերբակալվածների անձնական իրերը, սուտ է և ծառայում է միայն գերատեսչության և իրավապահներին վարկաբեկելուն»,- ասված է հաղորդագրությունում։